Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական կուլտուրայի բացակայության դրսեւորումներ մշտապես նկատվում են։ Տարիներ ի վեր բախվել ենք այդ ճշմարտությանը ու, կարծես թե, երբեք դասեր չենք քաղել։ Իրենց հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ համարող մարդիկ անկարեւոր են համարում էթիկայի պահպանումը՝ տուրք տալով էմոցիաներին ու ընտրություն չկատարելով բառերի մեջ, շաղ են տալիս այն, ինչ առաջին պահին գալիս է մտքներին։ Երեկ, օրինակ, անցանկալի էր տեսնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ դահլիճում նստածների փոխադարձ հարձակումները։
Առավել զզվելի էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից կանանցից մեկը քոչարյանական մեկ այլ ագրեսիվ կնոջ սպառնաց «երշիկը կկոխեմ հետեւդ» արտահայտությամբ։ Կամ Քոչարյանին սատարող տղամարդկանցից մեկը վիճում էր կնոջ հետ ու սպառնում նրան՝ «եկա էդտեղ…»: Համաձայնեք՝ անցանկալի տեսարան է։
…Գոնե նոր Հայաստանում իրականության հեռ առերեսվելը անխուսափելի է, ու դա պետք է բոլորը հասկանան։ Եւ որքան էլ Քոչարյանի կողմնակիցները չցանկանան, որ նա դատապարտվի, իր պատիժը կրի, դա եւս անխուսափելի է, քանի որ ով ինչ հանցանք թույլ է տվել՝ անկախ կարգավիճակից, ժամանակագրությունից, ուշ թե շուտ պետք է պատասխանատվության ենթարկի (Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս փաստն արդեն հաստատված իրողություն է, չկան անձեռնմխելիներ)։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում