Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառուցվել է ուսումնամարզական համալիր. ուսանելու տարեկան վճարը՝ 1 մլն 500 հազար դրամ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2019 11:11

Կրթական համակարգում այս տարի ավելացավ եւս մի մասնավոր կրթօջախ. Ավան վարչական շրջանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառուցվել է ուսումնամարզական համալիր, որը զբաղեցնում է ավելի քան 29 000 քառ. մ տարածք եւ բաղկացած է երեք՝ ուսումնական, մարզաառողջարարական, հանգստի գոտիներից։ Ուսումնական գոտում կգործեն մինչեւ 700 աշակերտի համար նախատեսված դպրոց, մանկապարտեզ՝ 190 երեխայի համար, ինչպես նաեւ 25 մ երկարությամբ փակ լողավազան, ֆուտբոլի եւ բասկետբոլի մինի դաշտեր, փակ սահադաշտ։

Համալիրի հանրային կապերի գլխավոր մասնագետ Անի Աբրահամյանն ընդգծում է՝ սա մասնավոր դպրոց է՝ 8:30-17:30 աշխատանքային ժամերով, որի ընթացքում երեխաներն անցնում են ողջ դասապրոցեսն ու դասապատրաստումը։

«Շենքային պայմաններն անկրկնելի են, որովհետեւ նման ենթակաոուցվածքներով դպրոց գտնել հնարավոր չէ։ Մեր բոլոր դասարանները կահավորված են սմարթ-գրատախտակներով, նորագույն սարքավորումներով։ Դպրոցն ունի սահադաշտ, լողավազան, մարզական, սպորտային համալիր, ինչպես նաեւ բոլոր խմբակներից օգտվելու հնարավորություն… Դպրոցի հիմքում հայկական հանրակրթական ծրագիրն է։ Դպրոցում առաջին դասարանից սկսած՝ անցնում ենք նաեւ օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն»,- ասում է Աբրահամյանն ու հավելում, որ երեխաներն այդ ընթացքում ապահովվում են նաեւ 3-անգամյա սննդով։

Ինչ վերաբերում է մանկավարժներին, ապա նրանց ընտրել են մրցութային հիմունքներով։ Նրանք բոլորը գործող մասնագետներ են՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական եւ անձնային որակները. «Դասապատրաստումը պետք է փակի երեխաների բոլոր կարիքները, այսինքն՝ եթե երեխան թերանում է ինչ-որ առարկայից, այստեղ դասապատրաստման ընթացքում պետք է դա արվի, բացառվում է որեւէ օղակում լրացուցիչ պարապմունք, ամեն ինչ արվելու է տեղում՝ մեր մասնագետների ու դասապատրաստողների միջոցով»։

Այս համալիր ծառայությունների համար ծնողը տարեկան վճարում է 1 մլն 500 հազար դրամ:

«Բոլոր ուսումնական նյութերը, այդ թվում՝ գրքերը, ամբողջությամբ մենք ենք տրամադրում։ Այստեղ մուտքն ու ելքը չիպերով են, որոնք էլի դպրոցն է տրամադրում, երեխաներն անհատական պահարաններ ունեն, որտեղ թողում են իրենց բոլոր իրերը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30