Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական անկարողություններով պայմանավորված խնդիրները շտկելու փոխարեն՝ նախարարը սլաքներն այս ու այն կողմ է ուղղում. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 04,2019 10:57

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է իր ձախողումներն ու ոլորտի մասնագետների դժգոհությունների մեղքը բարդել «Ժողովուրդ» օրաթերթի վրա: Նախ հիշեցնենք, որ երեկ Թորոսյանի ասուլիսի ժամանակ դահլիճ մտավ ուռուցքաբան, արյունաբան, ՀՀ վարչապետի տիկնոջ՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գեւորգ Թամամյանը` փորձելով հարցեր ուղղել Թորոսյանին, ինչը նրան զայրացրեց, եւ վերջինս լքեց ասուլիսի սրահը: Եվ տապալված ասուլիսից ժամեր անց Թորոսյանը վերջապես որոշեց խոսել եւ մեղադրել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթին` ասելով. «Իմ դեմ արշավն սկսվեց հիմնականում «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով, որը փաստացի դարձել էր Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խոսափողը՝ վատ իմաստով: Եթե մոնիթորինգ անենք, երկու օրը մեկ իմ մասին հոդված էր գրվում»: Թե ինչ է հասկանում Թորոսյանը՝ արշավ ասելով, դժվար է հասկանալ, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը եղել եւ մնում է բոլոր այն նախարարների քննադատը, որոնք ունեն ոլորտում ձախողումներ: Եւ Թորոսյանը ո՛չ առաջին, ո՛չ էլ թերեւս վերջին առողջապահության նախարարը կլինի, որին քննադատում ենք, եւ քննադատելու ենք, քանի դեռ քաղաքացին դժգոհ է առողջապահական ոլորտից, մատուցվող ծառայություններից ու մշակած քաղաքականությունից: Եւ զուր են նախարար Թորոսյանի ջանքերը՝ մեզ շանտաժի ճանապարհով լռեցնելու:

Ոլորտի անհաջողություններն ու պաշտոնական անկարողություններով պայմանավորված խնդիրները շտկելու փոխարեն՝ նախարարը սլաքներն այս ու այն կողմ է ուղղում: Հատուկ Արսեն Թորոսյանի համար հայտարարում ենք` «Ժողովուրդ» օրաթերթին լռեցնել հնարավոր չէ: Հանգիստ նստե՛ք տեղներդ: Ու դրա փոխարեն լավ կլինի պարզաբանել` ինչու եք բժշկական կենտրոնների խորհուրդներում Ձեր մտերիմներին նշանակել, ինչու եք կրկնապատկել Ձեր կնոջ (նախկինում իր կողմից) ղեկավարած կենտրոնի պետպատվերը՝ դարձնելով 2,7 մլրդ դրամ, որը մատուցում է միայն ՄՌՏ եւ ԿՏ ծառայություններ, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ դրամի չի հասնում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30