Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Պարզապես սա հոգեկան խանգարում է, ատելություն Արցախի նկատմամբ.  «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2019 10:40

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախագահի հավակնորդ Վիտալի Բալասանյանը կոշտ գնահատականներ հնչեցրեց կատարվածի մասին՝ ասելով, որ այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են, սա դրսից ներդրված ծրագիր է, հետեւաբար, այդ ընկերություններին Արցախ գործուղելը միջամտություն է Արցախի սուվերենությանը։ Ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ հայաստանյան կազմակերպությունների կողմից արցախյան ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու գաղափարը համաձայնեցված է Արցախի իշխանությունների հետ։

Արցախի իշխանությունները պահանջել կամ առաջարկել են, որպեսզի հենց վերոնշյալ ընկերությունների՞ն վերապահվի դիտորդական առաքելությունը, արդյոք հենց այդ ընկերությունների՞ հարցում է կայացվել համաձայնություն, հարցին Բակո Սահակյանի խորհրդական Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք միշտ ենք շահագրգռված եղել, որ տարբեր դիտորդական առաքելություններ գան Արցախ, եւ այդպես էլ եղել է։ Մենք այնպես պետք է կառուցենք մեր պետության իմունային համակարգը, որ չվախենանք որեւէ դիտորդական կազմակերպությունից»։

Ճշտող հարցին՝ այդուհանդերձ, նշված կազմակերպությունները մտահոգվելու տեղիք տալի՞ս են, Դավիթ Բաբայանը նախ պատասխանեց. «Ոչ, ես չեմ ասում, որ մտահոգության տեղիք են տալիս», ապա շարունակեց. «Պարզապես ինչ կազմակերպություն ուզում է լինի, ինչ ուժեր ուզում են ներկայացնեն, մեր իմունային համակարգը պետք է լինի հզոր, իսկ այդ պարագայում մենք վախենալու բան չունենք»։

Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ Արցախի աշխարհաքաղաքական դիրքն ու կարգավիճակն ինքնին հող են նախապատրաստում նման ուժերի գործունեության համար եւ գրավում են նրանց ուշադրությունը. «Այդ ուժերն առանց այն էլ գալու են, փորձելու են մտնել, գործել, բայց մենք նախ պետք է ուժեղացնենք մեր իմունային համակարգը, իսկ այստեղ մենք, իսկապես, խնդիրներ ունենք։ Եթե մեր հասարակությունում կա Ռուբեն Հախվերդյանի պես մարդ, ով ղարաբաղցիներին թուրք է անվանում, եթե կան արապապյաններ, ովքեր Ամուլսարն ավելի են կարեւորում, քան Արցախը, ասում են՝ առանց Արցախ Հայաստանը կարող է գոյատեւել, բայց առանց ջրի՝ ոչ, չիմանալով, որ Արցախից է նաեւ ապահովվում Հայաստանի ջրային անվտանգությունը։ Չնայած իրենց քոմենթներից հասկանում ենք, որ շատ լավ էլ իմանում են, պարզապես սա հոգեկան խանգարում է, ատելություն Արցախի նկատմամբ։ Սրա մասին պետք է մտածենք, սա է վտանգավոր, սա է մեր տրագեդիան, սա է խայտառակությունը, սա շատ ավելի վտանգավոր է, քան մնացած հարցերը»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30