Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. Առաջարկում եմ փակել սեռական ոտնձգության ենթարկված անձանց գործերով տուժողների անձնական տվյալները

Սեպտեմբեր 04,2019 10:02

Ինչպես հայտնի է, Հայաստանի դատական տեղեկատվական համակարգը ինֆորմացիայի բաց աղբյուր է, որտեղ կարելի է որոնել ու գտնել դատական ամենատարբեր գործերի մասին տեղեկություններ:
Իհարկե, թափանցիկությունն ու հասանելիությունը կարեւոր ու անփոխարինելի գործոններ են, բայց դրանք չպետք է դառնան մարդու իրավունքների ոտնահարման համատարած դրսեւորման առիթ կամ պատճառ:

Օրինակ՝ «ԴատաԼեքս» (“DataLex”) տեղեկատվական հարթակում տեղադրված են գործեր այն մասին, թե ինչպես է այս կամ այն զինվորը սեռական բռնության կամ ոտնձգության ենթարկվել բանակում:
Ու այս հրապարակայնությունը սեռական բռնության ենթարկված տուժողներին դարձնում է կրկնակի տուժածներ:


Այս առիթով գրություն եմ ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ խնդրելով զինվորների ու, ընդհանրապես, սեռական ոտնձգության ենթարկված անձանց գործերով տուժողների անձնական տվյալները փակել՝ թողնելով անվան եւ ազգանվան առաջին տառերը:

Կից ներկայացնում եմ գրությունը՝ հույսով, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30