Այսօր շատ է խոսվում տղամարդու եւ կնոջ հավասարության մասին, սակայն նրանց մեջ կան ակնհայտ բազմաթիվ տարբերություններ:
Կնոջ մաշկն ավելի բարակ է եւ չոր:
Հյուսվածքների առանձնահատուկ կառուցվածքի եւ պրոգեստերոնի հորմոնի շնորհիվ կնոջ մաշկն ավելի արագ է ձգվում, քան տղամարդունը:
Կնոջ սիրտն ավելի փոքր է եւ ավելի արագ է բաբախում:
Եթե տղամարդու սրտի աշխատանքը միջինը 72 հարված է, կնոջինը բաբախում է 90 անգամ: Կնոջ սրտի ձախ պատն ավելի բարակ ու էլաստիկ է, այդ պատճառով էլ արյան ճնշման բարձրացումը կանանց համար համեմատաբար պակաս վտանգավոր է:
Կանանց մազարմատները գլխամաշկում 2 միլիմետր ավելի խորն են նստած:
Դրա համար էլ մազաթափությունը կանանց շրջանում պակաս ինտենսիվ է:
Տղամարդու գլխուղեղը գրեթե 14 %-ով ծանր է:
Մյուս կողմից՝ կանանց գլխուղեղի կիսդագնդերն իրար հետ կապված են երկու անգամ ավելի ուժեղ նյարդերով, ինչի շնորհիվ նրանք ավելի արագ են մտածում:
Կարդացեք նաև
Եվրոպայում կանանց կյանքի միջին տեւողությունը վեց տարով ավելի է տղամարդկանցից:
Պատճառը, թերեւս, այն է, որ հորմոնալ առումով կանայք ավելի արագ են դուրս գալիս սթրեսային իրավիճակներից, ավելի քիչ յուղային սնունդ են ընդունում, քիչ են ծխում եւ ալկոհոլիզմն էլ նրանց շրջանում պակաս է:
Կանանց օրգանիզմում հեղուկի պարունակությունը 50-60 % է, տղամարդկանց օրգանիզմում այդ թիվը 60-70 % է:
Տղամարդու օրգանիզմում շրջանառվում է միջին հաշվով 4,5 լիտր արյուն, կնոջ օրգանիզմում՝ 3,6 լիտր:
Տղամարդիկ ավելի հակված են ինսուլտի եւ ինֆարկտի:
Պատճառը՝ նրանց արյունն ավելի թանձր է կանանց արյունից:
Ալկոհոլը կնոջ օրգանիզմին ավելի մեծ վնաս է հասցնում:
Պատճառը մասամբ այն է, որ կանանց քաշն ավելի փոքր է, մասամբ այն, որ նրանց օրգանիզմում բացակայում է մարսողության այն ֆերմենտը, որը չեզոքացնում է ալկոհոլը: Դրա հետեւանքով ալկոհոլի միեւնույն քանակությունը կանանց վրա 30%-ով ավելի է ազդում:
Կանայք տղամարդկանցից պակաս ագրեսիվ են:
Դա կապված է տեստոստերոնի հորմոնի հետ, ինչը տղամարդկանց օրգանիզմում 10 անգամ ավելի շատ է արտադրվում:
Տղամարդիկ սիրո անհաջողությունն ավելի հեշտ են տանում:
Տանջող հիշողություններից ձերբազատվելու համար տղամարդկանցից պահանջվում է մոտ երեք ամիս, մինչդեռ, կանայք կարոտի զգացումը պահպանում են շուրջ 15 ամիս:
Տղամարդուն օրական միջին հաշվով 700-ով ավելի կալորիա է անհրաժեշտ:
Տղամարդկանց մեջ նյութափոխանակությունն ավելի արագ է ընթանում եւ մարմնի ջերմաստիճանը որպես կանոն բարձր է:
Կնոջ օրգանիզմում ոսկու պարունակությունը վեց անգամ շատ է:
Դրա համար էլ մենք կանանց ոսկու գանձ ենք համարում:
Պատրաստեց՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2019