Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այդ օրը Արցախի մայրաքաղաքում նաեւ քաղաքապետ կընտրեն եւ ավագանու անդամներ:
Մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 5, իսկ ավագանու անդամի 15 տեղի համար`44 թեկնածու:
Թեկնածուների առատությունը ստեփանակերտցիների համար անսպասելի է:
Քննարկումներում եւ զրույցներում տեղացիները զարմանքով նկատում են, որ երբեք այսքան շատ թեկնածուներ չեն ունեցել, բայց սա իրենց չի ուրախացնում, քանզի թեկնածուների այս առատությունը նրանց ընտրության լայն հնարավորություն չի տալիս, քանի որ շատերը հանրության համար անհայտ մարդիկ են:
Կարդացեք նաև
Այս առիթով այստեղ նույնիսկ հումոր է ծնվել. «Կալցեվոյում`ֆայլա բազառի տարածքի ծառերից կոստյումներ են կախված լինում: Մեկը հարցնում է`ո՞ւր են տերերը: Մյուսը պատասխանում է`գնացին ավագանի դառնան, հիմա կգան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2019