Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել փաստաբանի եւ «Իմ քայլի» պատգամավորի դեմ

Սեպտեմբեր 03,2019 23:55

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, ինչպես նաեւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ:

Այս մասին տեղեկություն կա «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում: Արմեն Գևորգյանի պատասխանողներից պահանջում է վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել, հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել, ինչպես նաև անմեղության կանխավարկածի խախտումը արձանագրել, հրապարակային ներողություն խնդրել:

Հայցադիմումը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30