Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլ»-ականները «չգաղտնազերծեցին»՝  ինչ են քննարկել

Սեպտեմբեր 03,2019 22:05

«Իմ քայլը» խմբակցությունը սեպտեմբերի 3-ին նիստ էր գումարել, որին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ էր արվելու նաեւ Ամուլսարի խնդրին:

Մի քանի ժամ տեւած նիստի ավարտից հետո իշխող ուժի ներկայացուցիչները չպատասխանեցին լրագրողների հարցերին, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Ժողովուրդ, հետո կխոսենք», «Իմ քայլի» վարչության անդամները եւս լուռ հեռացան:  Ավելի վաղ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ հրավիրվածը նիստ չէ, այլ ուղղակի օրակարգային քննարկում է, իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւս ասել էր, որ օրենսդրական նախաձեռնությունների, իրենց պատգամավորների դիտարկումների մասին է խոսքը, Ամուլսարն էլ օրակարգում չկա:

Ինչ վերաբերում է Լեւոն Քոչարյանի հայտարարությանը, թե դատարանի վրա ճնշումներ կան, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Առաջարկում եմ, որ եթե նման ճնշումների մասին տեղեկություններ ունի, թող դիմի իրավապահ մարմիններին, ես իրավապահ մարմին չեմ, քաղաքական մարմին եմ եւ կարող եմ միայն քաղաքական գնահատական տալ, ինչը արդեն տրվել է թե վարչապետի բարձր վարկանիշով, հանրության վերաբերմունքով եւ Քոչարյանի ցածր վարկանիշով»

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30