Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 103.6%

Սեպտեմբեր 03,2019 20:14

«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն իրականացնելու իր պայմանագրային պարտավորությունը:

***
Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առթիվ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սեպտեմբերի 1-13-ը կհնչեն մաեստրոյի ստեղծագործությունները:
***
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 98 շուն, որից չորսն ի պահ են վերցրել կենդանասերները:
***
Շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 29 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն ու միջոցներ ձեռնարկել շինհրապարակները կահավորելու և անվտանգության կանոններն ապահովելու նպատակով: «Գործողությունները պետք է ոչ միայն պատժիչ, այլև կանխարգելիչ բնույթ կրեն»,- նշել է քաղաքապետը:
***
Էրեբունի վարչական շրջանի 34 փողոցներում իրականացվում են արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ: «Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում ընդհանուր առմամբ մեկ ամսվա կտրվածքով 1 մլն 300 հազար դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 15 մլն 600 հազար դրամ:

***
Ամփոփվել են 2019թ. հունվար-օգոստոս ամիսների պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները. Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 103.6%: Փաստացի գանձված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 մլրդ 186 մլն դրամով: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների գանձման գործընթացը:
***
Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 2019-2020 ուսումնական տարում առաջին դասարան է հաճախել 11 հազար 860 աշակերտ։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30