Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը համայնքին խոշոր չափերի նյութական վնաս է պատճառել

Սեպտեմբեր 03,2019 19:11

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առանց ավագանու համապատասխան որոշման, համայնքապետարանի աշխատակցուհի չհանդիսացող մի կնոջ անվամբ համայնքի բյուջեից գումարներ է փոխանցել՝ որպես համակարգչային ծառայությունների մատուցման վճար՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Միջոցառումները շարունակվում են։

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30