ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնը, Ջեքի Շփիրը, Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Փիեր Քինգը շնորհավորել են Արցախի անկախության օրը: Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված շնորհավորական ուղերձը Twitter-ի իր էջում հրապարակել է Փալոնը:
«Արցախը տարածաշրջանում ժողովրդավարության և ազատության օրինակ է, և մենք լիահույս ենք մնում, որ հնարավոր կլինի հասնել հարատև խաղաղության, ինչը Արցախը կպահի հայկական»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ