Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել են Ալագյազ համայնքի պաշտոնատար անձանց ապօրինությունները

Սեպտեմբեր 03,2019 18:24

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին փոխանցվել Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։

Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք Ծաղկահովիտ գյուղի մի բնակչի հետ աղբահանության և խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագրեր են կնքել։ Այդ աշխատանքները չեն կատարվել, սակայն նախկին պաշտոնատար անձինք համայնքի բյուջեից գումար են փոխանցել՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանության Արագածի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Հանգամանքները պարզվում են։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30