Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում խոսեց վթարների տխուր վիճակագրության մասին: Հարցին անդրադարձել էր նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը`ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատանքի օրինականության համատեքստում, ինչը, պատահարների դեպքում, հնարավորություն է տալիս աջակցություն ցուցաբերել տուժածներին:
Վարդան Տողանյանն ասաց, որ քիչ չեն դեպքերը, երբ փոխադրումների իրականացնում են անհատները`առանց իրավակարգավորումների: Նման դեպքերում, տեղի հայ գործարարներն են հիմնականում օգնության ձեռք մեկնում տուժածներին:
Ռուբեն Սադոյանն ասաց, որ 1-1,5 միլիոն է լինում Հայաստանից Վրաստան եւ Աջարիա ուղեւորահոսքը: Վերջին մի քանի մեծ վթարների դեպքում կառավարությունն է օգնել, նաեւ դեսպանությունը: Դեսպաններն առաջարկում են ապահովագրման ինստիտուտը ներդնել`հավելյալ խնդիրներից խուսափելու համար: Գումարի չափի տարբեր առաջարկներ կան`1000-5000 դրամ:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ