Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական-վրացական զորավարժությունը որևէ վտանգ ՀՀ-ի և Արցախի համար չի ներկայացնում. Տարոն Հովհաննիսյան

Սեպտեմբեր 03,2019 17:59

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ 2014 թվականից ի վեր Ադրբեջանում անցկացվող «Էթերնիթի 2019» հրամատարա-շտաբային համակարգչային աշխատանքները եռակողմ (թուրք-ադրբեջանական-վրացական) զորավարժությունը որևէ վտանգ ՀՀ և Արցախին չի ներկայացնում: «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Տարոն Հովհաննիսյանը մանրամասնեց. «Ասել, որ այս տարվա զորավարժություններն առանձնապես վտանգ են պարունակում, և պետք է խուճապ բարձրացնել, ճիշտ չի լինի: Զորավարժությունները կարող ենք դիտարկել միայն ադրբեջանական զինուժի մարտական պատրաստության վիճակի բարձրացման առումով: Դա շատ բարդ է որպես ուղերձ դիտարկելը, որ համատեղ գործողություններ կլինեն: Դրա հավանականությունը շատ ցածր է: Այսօրվա և ապագայի իրադրությունը թույլ չի տա նման գործողություններ իրականացնել, քանի որ այդ դեպքում նրանք բախվելու են ոչ միայն ՀՀ-ի, այլև ՌԴ-ի և Իրանի շահերի հետ»:

Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ այս զորավարժությունների ընթացքում հիմնականում համակարգչային մոդելավորում են իրականացնում, թե ինչպես կարող են գազախողովակաշարերի անվտանգություն ապահովել. «Խաղարկում են Բաքու-Ջեյրան նավթամուղի և գազամուղի հանդիպումները և Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով գնում են դեպի Թուրքիա»:

Տարոն Հովհաննիսյանը ժխտեց այն հայտարարությունները, թե Նախիջևանում կառուցվում է թուրքական ռազմաբազա ի հակակշիռ ռուսականի: Նա հայտարարեց. «Անձամբ գրեթե ամենօրյա ռեժիմով դիտարկելով Ադրբեջանը՝ կարող եմ վստահորեն պնդել, որ ոչ ոք չի կարող որևէ ապատեղեկատվություն ներկայացնել, որ Նախիջևանի տարածքում կա թուրքական ռազմաբազա և թուրք հազարավոր զինծառայողներ: Նախ` դրա անհրաժեշտությունն իրենք չունեն, քանի որ ընդամենը 40 րոպեից 1 ժամվա ընթացքում թուրք զորքերը կարող են մտնել Նախիջևանի տարածք: Բավականին մոտ են տեղակայված՝ Իգդիրում: Ադրբեջանն ինքն իր օրենքները պետք է փոխի, որ թույլ տա ադրբեջանական ռազմական կոնտինգենտի տեղակայում իրենց տարածքում: Եթե նման ռազմաբազա կառուցվեր, գոնե հատուկ ծառայությունների համար դա չէր կարող աննկատ մնալ: Դա նույնն է, որ պատկերացնենք Վրաստանի տարածքում Թուրքիան ռազմաբազա կառուցի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30