Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Իմ դեմ արշավը կազմակերպել է Արմեն Մուրադյանը»

Սեպտեմբեր 03,2019 17:10

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է՝ այսօր իր ասուլիսը տապալած մանկական ուռուցքաբան Գեւորգ Թամամյանն ուղղորդվել է առողջապահության նախկին նախարար, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից: Այս մասին քիչ առաջ Թորոսյանը հայտարարեց ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով: «Այս թատերականացված միջոցառումները Գեւորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպել է Արմեն Մուրադյանը, ով իր պաշտոնը նվեր էր ստացել նախկին իշխանություններից, եւ սարսափած է, որ այս իշխանությունների օրոք կարող է կորցնել պաշտոնը: Ժամանակին լինելով հայտնի ընտանիքների քավոր, հայտնի մարդկանց ընկեր, աստիճանաբար կարիերայի աստիճանասանդղակով այդպես բարձրացել, հիմա ռեկտոր է բժշկական համալսարանի ռեկտոր է: Նա կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր այսօրվա պաշտոնին, այս ամենը սկսվել է մեկ տարի առաջ, երբ ուզեցինք, համալսարանի խորհրդի կազմը փոխել, այնտեղից հանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին եւ նոր նշանակումներ արեցինք, ու այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ: Խորհրդի նախագահ ընտրեցին մի մարդու (նկատի ունի երգահան Վահան Արծրունուն, Ն.Բ.), որը չգիտեմ ինչ կապ ունի բժշկության հետ, ասում են բժշկական համալսարանի հիմնադիր Արծրունու հետ ազգակցական կապ ունի, վստահ չեմ»,-ասաց Թորոսյանը:

Բժշկական համալսարանի գնումների մասին նախարարն ասաց՝ նյութեր են ուղարկել իրավապահներին, նա վստահեցրեց՝ ՊՎԾ-ի եւ նախարարության տվյալների համաձայն, այս համալսարանը սրտի ստենդերը ձեռք է բերել մի դեպքում 250 հազար դրամով, նույն ստենդը նույն ժամանակ ու նույն ընկերությունից 110 հազար դրամով. «Սա խոսում է պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսերի մասին: 800 մլն դրամի չհիմնավորված գնումներ են արել»:

Նախարարն անդրադառնալով ուռուցքաբանության ազգային կենտրոնի սկանդալային փաստաթղթին, ասաց, հիմք էր այն իրադարձությունը՝ իրանական ներդրողի. «Այսօր ներկայացրեցին, որ խնդիր չկա: Իհարկե, չկա, որովհետեւ իմ տեղեկություններով այդ 50 տոկոս փայաբաժինը վերադարձվել է իրական սեփականատիրոջը, քրեական հետապնդումը դադարեցվել է: Այդ կենտրոնը զարգանալու է մեր հովանու ներքո, ոչ մի բժիշկ չի գնալու, ավելի լավ պայմաններ են ստեղծվելու»:

Թորոսյանն ասաց, որ այսօր ասուլիսից հեռացավ, չմնաց պատասխանելու Գեւորգ Թամամյանի հարցերին, քանի որ դա շոու էր, եւ չէր կարող լարված մթնոլորտում կենտրոնանալ ու պատասխանել լրագրողների հարցերին:

Թորոսյանը հերքեց այն մեղադրանքը, թե իր կնոջ հիմնարկին պետպատվերով 2.7 մլրդ դրամ է տրվել, նախարարն ասաց, որ իր կինը հիմնարկ չունի. «Այդ թիվը չգիտեմ որտեղից են վերցրել, տարբեր բժշկական կենտրոններին 5-10 մլրդ դրամ ենք տվել: Այդ մտահոգ պրոֆեսիոնալ ուռուցքաբանները լավ կլիներ ուսումնասիրեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2457258191022061/

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30