Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիի ազատ տնտեսական գոտին պարապուրդի է մատնված. Միքայել Մելքումյան

Սեպտեմբեր 03,2019 16:21

ՀՀ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամներն օրերս մեկնել են Մեղրի , ծանոթացել ազատ տնտեսական գոտու աշխատանքին խոչընդոտների հետ: Այդ մասին այսօր հանձնաժողովի նիստում, որին մասնակցում էին նաեւ ՀՀ դեսպանները, ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

Պատգամավորներն արձանագրել են, որ ազատ տնտեսական գոտու գործարկմանը խանգարում են սահմանապահների հետ փաստաթղթային և ընթացակարգային որոշ հարցեր, շինարարի հետ անհամաձայնությունները: Հարցն այն է, որ կառուցապատումն ավարտվել է, բայց շինարարական ընկերությունը փաստաթղթեր չի տրամադրում, ուստի գոտին կադաստրային գրանցում ստանալ չի կարող, որպեսզի գործի: Այս պատճառներով ազատ տնտեսական գոտին պարապուրդի է մատնված: Պատգամավորներն այցի ժամանակ տեսել են, որ բանկերից մեկը, որն այնտեղ մասնաճյուղ էր բացել, բանկոմատները դուրս է բերել, այլ ընկերություններ էլ կան, որ տեղափոխել են գույքը եւ չեն աշխատում։

Ազատ տնտեսական գոտու հարակից տարածքների խնդիր էլ կա, բայց Միքայել Մելքումյանը կարծում է, որ ազատ տնտեսական գոտու աշխատանքի համար պետք է հնարավորություններ ստեղծել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30