Երեկ երեկոյան Գյումրու Պոլիգոն թաղամասում գտնվող «Բասեն» սուպերմարկետի դիմաց դանակահարել են պապ ու թոռի՝ Ռ․Ա-ին և Ի․Ա․ին։ Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, թափանցող վերք ախտորոշմամբ տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։ Թե որն է դրդապատճառը ու կա՞ արդյոք կասկածյալ, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցեց, որ դրդապատճառը դեռ հայտնի չէ, տուժողների վիճակը ծանր է, նրանք ի վիճակի չեն եղել հարցաքննվելու։
«Ոստիկանների տեսադաշտում կա կասկածվող անձ, ում հայտնաբերելու ու վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար կատարվում են բոլոր գործողությունները։ Այս պահին և՛ ոստիկանների, և՛ քննիչների կողմից ձեռնարկվում են բոլոր միջոցները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ասաց դատախազը։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ էլ, ծագած վիճաբանության ու դանակահարության պատճառը եղել է այն, որ երկու երիտասարդներ սիրահարված են նույն աղջկան։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ