Aravot.am-ի տեղեկություններով, 28 ամյա Նազելիի սպանությունը կատարել է իր հաճախորդը, որը խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել:
Սպանվածը մարմնավաճառ էր: Իրավապահներն աշխատում են սպանության շարժառիթը բացահայտելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով եւ վնասվածքներով:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1991 թ. ծնված Նազելի Հովհաննիսյանի դիակը` պարանոցին եւ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով:
Կարդացեք նաև
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Սարկիսյանը, նրան հայտնաբերել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող հյուրանոցում: Վերջինս մեզ հետ զրույցում, հրաժարվեց դեպքի մասին մանրամասներ հայտնել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարում՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող հյուրանոցը