Ռոբերտ Քոչարյանի դիմումների գործով որոշումը ՍԴ-ն կհրապարակի վաղը, ՍԴ նիստն էլ շարունակվում է: ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ ՍԴ որոշումն այսօր չի հրապարակվի:
«Դատարանը դեռ աշխատում է, ամենայն հավանականությամբ, դա կլինի վաղը օրվա երկրորդ կեսին, եւ առնվազն մեկ ժամ առաջ կհրապարակենք, թե երբ դատարանը կընթերցի վճիռը, այսօր կարող եք հանգիստ գնալ»,- ասաց Ղազարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ