Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դեսպանները հրավիրվել էին խորհրդարան

Սեպտեմբեր 03,2019 15:44

Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր մասնակցում էին նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններում, Իրանում, Չինաստանում, Մոնղոլիայում Հայաստանի դեսպանները: Հրավերին արձագանքել էին ՌԴ-ում, Վրաստանում, Իրանում ՀՀ դեսպանները: Նիստին մասնակցում էր նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։


Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ դեսպաններին հանձնաժողովի նիստին հրավիրելու նպատակն է`քննարկել եւ հասկանալ, թե ինչո՞ւ են շատ հարցեր դանդաղ առաջ գնում. օրինակ, հայկական վարորդական իրավունքների գործածման խոչընդոտները Ռուսաստանում, ավտոներկրողների սպասողական վիճակին վերաբերվող հարցեր եւ այլն: Պատգամավորին հետաքրքիր էր` Հայաստանին տրված հինգ տարվա արտոնության ժամկետը կերկարացվի՞, որպեսզի հայ ավտոներկրողները կարողանան էժան գնով մեքենաներ բերել արտասահմանից եւ ավելի ցածր գնով մաքսազերծել։ Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ ԵԱՏՄ երկրներում դժվար թե համաձայնեն Հայաստանին տրված արտոնության ժամկետի երկարացմանը, քանի որ դա ուղղակի կհակասի իրենց քաղաքացիների շահերին:


ՀՀ փոխարտգործնախարարն անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանն օգտվում ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ տարբեր մակարդակների համաձայնագրերի արտոնություններից։ Մասնավորաբար, ԵԱՏՄ-ի համաձայնագրից ՀՀ-ի օգուտների մասով, նա ասաց. «Մասամբ դա նաև պայմանավորված է այն ընկալումով, որ մեր համար ԵԱՏՄ-ն ոնց-որ մի հատ օտար մարմին է, որից մենք մի բան պիտի պոկենք։ Մենք պետք է գիտակցենք, որ բա միակ կառույցն է, որտեղ մենք հանդիսանում ենք լիարժեք տեր, ինչպես որ մյուս պետությունները։ Այսինքն` մենք 5-ից մեկն ենք, որ որոշումներ է կայացնում։ Առանց մեզ այնտեղ որևէ որոշում չի կարող կայացվել»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ հայկական կողմը ԵԱՏՄ-ում ունի զգալի ներկայացվածություն եւ կարող է իր շահերը առաջ մղել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30