Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարը՝ Քոչարյանի դիմումի մասին

Սեպտեմբեր 03,2019 15:30

«Բարդ իրավական կազուս է, որի պատասխանը չունեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին`մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխաններ ստանալը կարո՞ղ է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը քննվել առաջին ատյանի դատարանում, ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նա հիշեցրեց նաեւ, որ վերադաս ատյանը չեղարկել է դատավորի դիմումը. «Հետևաբար, իմ ընկալմամբ՝ դիմում չկա»:

Սահմանադրական դատարանն այսօր քննարկում է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքի սահմանադրականության հարցը, Վլադիմիր Վարդանյանը ձեռնպահ մնաց ՍԴ-ի հնարավոր որոշման հետեւանքների մասին խոսելուց:

Ասաց`որոշումը կլինի, հետո կարծիք կհայտնի:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 2018թ. ապրիլ-2019թ. Հունվարը եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Խճճվել են, իրենց գրած Սահմանադրության մեջ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30