Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն այսօր «Օլիմպավանում» հայտարարեց այն ըմբիշների անունները, որոնք կմասնակցեն Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նրանք են. 55 կգ քաշային կարգ՝ Նորայր Հախոյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Սլավիկ Գալստյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 82 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 87 կգ՝ Արթուր Շահինյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան:
Աշխարհի առաջնությունում Էդուարդ Սահակյանին կօգնեն 2-րդ մարզիչ Սամվել Գեւորգյանը եւ մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ