Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդևանյանը` ՍԴ որոշման մասին. «Կանխատեսումներն իրավունքի մեջ անշնորհակալ աշխատանք են»

Սեպտեմբեր 03,2019 15:03

Մեկնարկել է Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանում: ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը առավոտյան 11-ից դատարանի շենքում աշխատող լրագրողներին հայտնեց. «Երբ դատարանը կամփոփի իր աշխատանքները, մենք կես ժամ առաջ մեր կայքի միջոցով կտեղեկացնենք այդ մասին»: Նաեւ հավելեց, որ դատարանն է որոշում, թե երբ կհրապարակվի վճիռը, քանի որ այս պահին դեռ հարցը քննվում է, ինքն էլ ավելին ասել չի կարող:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ նշեց, որ ժամանակային սահմանափակում խորհրդակցական սենյակում գտնվող դատարանի դեպքում չկա. «Գործընթացը կարող է տեւել երկար, կարող է տեւել կարճ: Դրա վերաբերյալ սահմանափակում չկա եւ չի էլ կարող լինել»: Նա չբացառեց, որ ՍԴ որոշումը հնարավոր է վաղը լինի. «Դատարանը խորհրդակցական սենյակում է, մնացածը ժամանակը ցույց կտա»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ եթե դատարանը որոշի, որ սահմանադրականության խնդիր կա, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Կարծում եմ ավելի ճիշտ, հենց հանրության համար ավելի հասկանալի եւ հասանելի կլինի, որ առնվազն ունենանք որոշման եզրափակիչ մասը, որը հրապարակվելու է բոլորիս համար: Այդ ժամանակ ես երաշխավորում եմ, որ հստակորեն կներկայացնեմ այդ հատվածից ելնելով` ինչ հետեւանքներ են վրա հասնելու:Պետք է նախօրոք արձանագրեմ, որ ՍԴ որոշումները բաղկացած չեն միայն եզրափակիչ մասից, ՍԴ որոշման իրավական դիրքորոշումները, որոնք եզրափակիչ մասում չեն լինում, այլ բովանդակության մեջ, դրանք եւս նույն իրավաբանական ուժն ունեն, ինչ եզրափակիչ մասը: Վստահեցնում եմ, որ մենք ՍԴ որոշմանը կանդրադառնանք թե եզրափակիչ մասով, թե այնուհետեւ, երբ որոշումն ամբողջությամբ հրապարակված եւ հասանելի կլինի»:

Նա չցանկացավ ելքի վերաբերյալ կանխատեսումներ անել, նշեց միայն, որ դրանք իրավունքի մեջ անշնորհակալ աշխատանք են, եւ ոչ արդյունավետ հանրությանը տեղեկատվություն հասցնելու առումով: Վարդեւանյանը ձգձգումը նորմալ համարեց, ասաց` դա կախված է նրանից, որ իրենք ծավալուն դիմում են ներկայացրել, լուրջ հարցադրումներ, որոնք ենթադրում են պատշաճ գնահատական:

Նա չմեկնաբանեց նաեւ թեմայի վերաբերյալ ԱԺ-ի ու կառավարության դիրքորոշումները, ասաց, որ կմեկնաբանի, երբ ՍԴ որոշումը կլինի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30