Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Զեյնալյան. Տարակուսելի է Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը

Սեպտեմբեր 03,2019 14:47

Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակից:

Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը և անհասկանալի է դրա դրդապատճառները, քանի որ ընդամենը ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը, ասելով, որ ՈւԱԿ գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման և մասնագիտական հմուտ որակների:

Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված:

Մտահոգիչ են նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի որոշումը հեռանալու որպես խորհրդատու և նրա բարձրացրած հարցերը ոլորտի վերաբերյալ:

Այս հարցերը պետք է առնվազն քննարկվեն և տրվեն գնահատականներ:

Առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպվի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ:

 

Նարեկ Զեյնալյան
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30