Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլուին իշխող կուսակցությունից հեռացնելու պահանջ է դրվել. Ermenihaber

Սեպտեմբեր 03,2019 16:08

Սեպտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կենտրոնական գործադիր խորհրդի նիստը:

Ըստ հրապարակման՝ նիստի ընթացքում որոշվել է «ԱԶԿ-ի ներքին կանոնադրությանը հակասող հայտարարությունների և կեցվածքի» համար նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, Ս. Օզդաղին, Ա. Սեֆեր Ուսթունին և Ա. Բաշջըին կուսակցությունից հեռացնելու պահանջ ներկայացնել կուսակցության կարգապահական խորհրդին: Նշվել է, որ պահանջի մասին որոշումն ընդունվել է միաձայն:

Կուսակցության անդամներին կուսակցությունից հեռացնելու ընթացակարգի համաձայն՝ ԱԶԿ-ի գործադիր խորհրդի պահանջը պետք է ուղարկվի ԱԶԿ-ի կարգապահական խորհրդին: Վերջինիս նախագահը նիստ պիտի գումարի, որի ընթացքում կուսակցության այն անդամներից, որոնց նկատմամբ հեռացնելու որոշում է կայացվել, պահանջվելու է բանավոր և գրավոր բացատրություն ներկայացնել: Կարգապահական խորհրդի՝ բանավոր և գրավոր բացատրություն ներկայացնելու պահանջը որոշակի ժամանակում չբավարարելու դեպքում նրանց անդամակցությունը ինքնաբերաբար կդադարի:

Նշենք, որ թուրքական մամուլում վերջին շրջանում հայտնվող հրապարակումներում Դավութօղլուի անունը կապվում է նոր հիմնվելիք կուսակցության հետ: Ըստ շրջանառվող լուրերի՝ նոր կուսակցության հիմնադիրների շարքում բացի Դավութօղլոից լինելու են Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը:
Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30