Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Միշտ հպարտ եմ կրել իմ երկրի մարզաշապիկը. Մխիթարյանն առաջին հարցազրույցն է տվել Ռոմայում

Սեպտեմբեր 03,2019 13:45

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական Ռոմա տեղափոխվելուց հետ իր առաջին հարցազրույցն է տվել թիմի պաշտոնական կայքին:
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

-Բարի գալուստ Ռոմա, Հե՛նրիխ: Ի՞նչ է նշանակում Ռոմա գալը քեզ համար:

-Ինձ համար դա շատ բան է նշանակում: Դա նոր հնարավորություն է, նոր գլուխ իմ կարիերայում: Դա անել այս ակումբում՝ ֆանտաստիկ է: Ես գիտեմ՝ ինչ է իրենից ներկայացնում այս ակումբը և վստահ եմ, որ այս թիմը կարող է հասնել մեծ նպատակների:

-Ի՞նչ էիր մտածում, երբ լսեցիր, որ Ռոման հետաքրքրված է քեզնով:

-Սկզբում դրանք միայն խոսակցություններ էին, հետո սկսվեցին բանակցություններ: Երբ ես իմացա այդ հնարավորության մասին, ես մի փոքր մտածեցի և որոշում կայացրեցի տեղափոխել Ռոմա:

-Դու արդեն տեսել ես քաղաքը և մարզական կենտրոնը: Ինչպիսի՞ն է առաջին տպավորությունդ ակումբից:

-Քաղաքը ես դեռ չեմ տեսել, բայց ես գիտեմ, որ սա արտասովոր քաղաք է: Ես մի քիչ գիտեմ Իտալիայի պատմությունը: Մարզական կենտրոնը հրաշալի է, ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս լավ մարզվել և հետո խաղի ժամանակ անել առավելագույնը:

-Քո կարիերայի ընթացքում դու խաղացել ես քո երկրում, հետո Ուկրաինայում, Գերմանիայում, Անգլիայում և հիմա խաղալու ես Իտալիայում: Տարբեր երկրներում այդ փորձն ինչպե՞ս է քեզ օգնել որպես խաղացող:

-Սկզբում այնքան էլ հեշտ չէ ժամանել մի երկիր, որի մշակույթը տարբեր է: Սա նոր քաղաք է, նոր թիմ, խաղի նոր փիլիսոփայություն, նոր թիմակիցներ, նոր մարզիչ: Ես կանեմ ամեն ինչ՝ արագ հարմարվելու համար և օգնելու թիմին հասնելու իր նպատակներին: Շատ լավ կլինի ունենալ իտալական ֆուտբոլի փորձը:

-Դու առաջ կենտրոնական հարձակվող չես, բայց միշտ շատ գոլեր ես խփել այն բոլոր թիմերում, որտեղ խաղացել ես:

-Ես միշտ փորձում եմ դա անել: Գոլ խփելուց ես ինձ լավ եմ զգում, կարծում եմ բոլորն են իրենց լավ զգում գոլ խփելիս: Բայց ոչ միայն պարզապես գոլ խփել, այլ օգնել թիմին դա անել՝ գոլային փոխանցումներով: Ամենակարևորը հաղթելն է: Շատ ավելի կարևոր է հաղթել առանց գոլ խփելու, քան գոլ խփել և պարտվել: Բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի գոլ խփեմ և միաժամանակ օգնեմ թիմին հաղթել:

-Դա իմ հաջորդ հարցն էր: Քո կարիերայում դու ունես 107 գոլ և գոլային փոխանցում: Արդյո՞ք գոլային փոխանցումները նույնքան ես սիրում, որքան գոլ խփելը:

-Իհարկե: Երբեմն ասում են, որ գոլային փոխանցումն ավելի կարևոր է, քան մեկ գոլը, քանի որ դա գործի կեսն է: Եթե հնարավորություն կա գնդակը փոխանցել թիմակցիդ, որպեսզի նա գոլ խփի, ավելի լավ է այդպես անել, քան եսասիրաբար փորձես ամեն ինչ ինքնուրույն անել:

-Քո կարիերայում դու շատ մարզիչներ ես ունեցել, այդ թվում աշխարհում լավագույններից մի քանիսին:

-Ճիշտ է: Ես շատ բան եմ սովորել իմ մարզիչներից, և ես ասել եմ ու կասեմ, որ նրանք բոլորն էլ տարբեր են: Շատ մեծ փորձ էր ինձ համար աշխատել նրանց բոլորի հետ, հիմա ես անհամբերությամբ սպասում են Ֆոնսեկայի հետ աշխատելուն: Ես գիտեմ՝ ինչպես է նա խաղում, ես գիտեմ, որովհետև հետևում էի նրա նախորդ թիմին՝ Շախտարի Դոնեցկին, երբ նա մարզիչ էր: Ինձ իսկապես դուր է գալիս, ինչպես է նա խաղում, և ես հույս ունեմ, որ նա իր գաղափարները կարող է իրականացնել նաև այստեղ՝ Ռոմայում:

-Կա՞ ինչ-որ բան, որ ազդել է գործարքի վրա: Մարզչին ճանաչելը, տեսնելը ինչպես է նա խաղացել Շախտարում… արդյո՞ք դա գործոններից մեկն է:

– Իհարկե: Բոլոր խաղացողներն էլ սիրում են հարձակողական ֆուտբոլ խաղալ, դա նայելը հաճելի է: Մենք նույնպես կփորձենք հարձակողական ֆուտբոլ խաղալ՝ երկրպագուներին երջանկացնելու համար:

– Քո կարիերայում եղե՞լ է մարզիչ, որի ոճը նման է Ֆոնսեկային:

-Ես դեռ չեմ խոսել նրա հետ և չգիտեմ խաղի նրա փիլիսոփայությունը: Ես գուցե կկարողանամ այս հարցին պատասխանել մրցաշրջանի ավարտին, երբ որոշ ժամանակ աշխատեմ նրա հետ: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նա լավ գաղափարներ ունի, նա խելացի է: Դրա համար էլ այստեղ է: Ես մեծ սպասելիքներ ունեմ, կարծում եմ դա լավ կանդրադառնա ակումբի վրա:

-Դու Հայաստանի երրորդ ազգային խաղացողն ես, թերևս ամենակարևորը: Որքանո՞վ ես դու հպարտանում դրանով:

-Անկեղծ ասած, ես այդքան թվերին չեմ հետևում, ինչքան եմ խաղացել, ինչ եմ արել: Ամենակարևոր բանը ազգային թիմին օգնելն է: Ես փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ, շատ խաղերում ակտիվ դերակատարություն չեմ ունեցել, բայց ես միշտ հաճույքով եմ խաղում, և ես միշտ հպարտ եմ կրել իմ երկրի մարզաշապիկը:

-Իտալացիների համար դժվար է արտասանել քո անունը: Կարո՞ղ ես արտասանել այն, որպեսզի նրանք հետագայում ճիշտ ասեն:

-Բոլորն ինձ Միկի են ասում, ինձ ամեն տեղ են այդպես ասում, ավելի հեշտ է, ինձ պարզապես Միկի ասեք:

-Գերազանց է: Դու բազմաթիվ եվրոպական երկրներում ես խաղացել, բայց հետաքրքրի է, որ որոշեցիր ամուսնանալ Իտալիայում: Ինչու՞:

-Մենք բազմաթիվ վայրեր էինք դիտարկում ամուսնանալու համար: Ի վերջո, որոշեցինք ամուսնանալ աշխարհի ամենառոմանտիկ վայրերից մեկում: Վենետիկում՝ Սուրբ Ղազար կղզում, հայկական եկեղեցի կա: Ուստի մենք որոշեցինք, որ արարողությունը տեղի կունենա այնտեղ և կամուսնանանք Վենետիկում:

-Շատ մարդկանց դուր է եկել, որ դու հրավիրել ես Ալ Բանոյին երգել քո հարսանիքին:

-Դա նվեր էր իմ աներոջ կողմից: Դա անակնկալ էր, մենք անգամ չգիտեինք դրա մասին: Բոլորն ուրախ էին, լավ էր, որ նա էլ էր այնտեղ:

-Վերջին հարցը. կա՞ որոշակի ուղերձ, որ ուզում ես հղել քո երկրպագուներին:

-Ես դեռ չեմ հանդիպել իմ թիմակիցներին, բայց վստահ եմ նրանք շատ նպատակասլաց են, և վստահ եմ՝ նրանք կանեն լավագույնը: Բայց մենք չենք կարող անել լավագույնը առանց երկրպագուների: Ուստի եկեք համախմբված այս տարի ինչ-որ կարևոր բան անենք:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30