Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի փաստաբան. «Իմ տեղեկություններն այնքան են, ինչքան ձերը»

Սեպտեմբեր 03,2019 13:49

«Դատավորները խորհրդակցական սենյակում են եւ դեռ պարզ չէ, թե ինչ կլինի: Իմ տեղեկությունները նույն չափի են, ինչ ձերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայ Ալումյանը:

Հարցին` ինչ ակնկալիքներ ունի, նա պատասխանեց. «Փաստաբանները չպետք է ակնկալիքներից խոսեն, մենք ամեն ինչ արել ենք»:

Նրա խոսքերով, Սահմանադրական դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը. «Եթե այդ օրենքը կճանաչվի Սահմանադրականությանը համապատասխանող, կանցնենք մեր մյուս անելիքներին»:

Իսկ եթե դատարանը բավարարի իրենց բոլոր միջնորդությունները եւ ընդունի իրենց բոլոր փաստարկները, ապա Ալումյանի խոսքերով. «Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, եւ քրեական հետապնդումը դադարեցվի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30