Սեպտեմբերի 3-ին առավոտյան ժամը 11-ից մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանում: ՍԴ դահլիճում ու շենքից դուրս ոչ միայն Քոչարյանի աջակիցներն են, այլեւ մարդիկ, որոնք դեմ են, որ ՀՀ երկրորդ նախագահը հայտնվի ազատության մեջ:

RA Constitutional Court has made a decision on the second President of Armenia Robert Kocharyan’s case due to the necessity of further investigation
«Ես որպես մայր, որ ունի 3 երեխա, Քոչարյանին ցմահ բանտարկություն եմ մաղթում»,-ասաց մի կին: «Նախագահի աշխատավարձով ինչպե՞ս կարելի է այդքան գումար դիզել: Այսօր ինքը ամեն ինչի պատրաստ է, որ փակի տակ չհայտնվի, ոչ լեգիտիմ ՍԴ-ն էլ հօգուտ իրեն վճիռ կայացնի»,-ասաց մի տղամարդ ցուցարար:

RA Constitutional Court has made a decision on the second President of Armenia Robert Kocharyan’s case due to the necessity of further investigation
Նվերա Գալստյան անունով քաղաքացին էլ ասում է` եկել է, որ բողոքը հայտնի ոչ լեգիտիմ ՍԴ-ի դեմ. «Մի կառույց, որ կոչված է մեր սահմանադրականությունը ապահովելու, ինքն է հայտնվել հակասահմանադրականության վիճակում: ՍԴ-ն այս կազմով չի անաչառ որոշում կայացնել, քանի որ տեղով հակասահմանադրական վիճակում է, ՍԴ-ն պետք է լուծարվի»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ