Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոսյանի ասուլիսը Թամամյանը տապալեց

Սեպտեմբեր 03,2019 12:52

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը ընդհատվեց սկանդալային միջադեպով. նախարարը արյունաբանական կենտրոնում ասուլիսի ժամանակ նոր-նոր էր սկսել իր ծրագրերը ներկայացնել, դահլիճ մտավ նույն կենտրոնի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, որն օրեր առաջ հրաժարվել էր նախարարի խորհրդականի պաշտոնից:

Թամամյանը ներս մտավ եւ բարձր տոնով դիմեց նախարարին, ասելով՝ ես ուզում եմ հարցեր տալ: Թամամյանը խիստ բորբոքված էր: Նա թվարկեց 12 կետեր, որոնք առիթ են դարձել մեծ դժգոհությունների եւ նախարարի հետ անհամաձայնության:

Նախարար Թորոսյանը չլսեց Թամամյանի ներկայացրած խնդիրները, դուրս եկավ նիստերի դահլիճից:

Լրագրողներին հաջողվեց 1-2 հարց ուղղել Թորոսյանին: Մասնավորապես՝ ուռուցքաբանական կենտրոնի ղեկավար Արմեն Տանանյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Հարցին ի պատասխան Թորոսյանն ասաց, որ Տանանյանը խոչընդոտել է կենտրոնում միջազգային ընկերության ներդրումներին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել