Սահմանադրական դատարանը հետաձգել էր գրավոր ընթացակարգով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը, որը նախատեսված էր օգոստոսի 29-ին:
Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը սկսվեց սեպտեմբերի 3-ին:

RA Constitutional Court has made a decision on the second President of Armenia Robert Kocharyan’s case due to the necessity of further investigation
Սահմանադրական դատարանի մոտ ոստիկանները շղթա են կազմել, մուտքը նույնպես հսկվում է: Ցուցարարներ կան հավաքված, որոնք Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են:
Դատարանը քննում է այն հարցը` արդյոք հակասահմանադրական չէ՞ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրելը եւ կալանավորելը` նրա անձեռնմխելիության պարագայում:
Կարդացեք նաև

RA Constitutional Court has made a decision on the second President of Armenia Robert Kocharyan’s case due to the necessity of further investigation
ՍԴ-ի մոտ կրկին պառկած է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Դատարանի դահլիճում մեկընդմեջ լեզվակռիվներ են ծագում Քոչարյանի աջակիցների եւ այլ քաղաքացիների միջեւ:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը նշեց. «Սպասելիքս այն է, որ ՍԴ-ն իրականացնի արդարադատություն եւ չտրվի այն ճնշումներին, որոնց ականատես ենք լինում այս ողջ ընթացքում: Հույս ունեմ, որ դատավորները կգործեն ըստ օրենքի եւ ըստ Սահմանադրության եւ չեն ենթարկվի երկրի ղեկավարության ճնշումներին»: Նա նշեց, որ հորը հանդիպել է անցյալ շաբաթ եւ տրամադրությունը նորմալ էր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լևոն Քոչարյանը և նրա ընտանիքը պետք է արժանանար իր հոր օրոք գործող դատարանի որոշմանը։ Սակայն, ոչինչ, թող վայելեն հետհեղափոխական դատարանի որոշումը։