Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արշավիր Ղարամյան. Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ անգամներ է փորձ արվել օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար. «168 ժամ»

Սեպտեմբեր 03,2019 12:18

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԱԽՔ), Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն անհրաժեշտություն է համարում զերծ մնալ արհեստական ձևավորած կեղծ օրակարգի շուրջ ծավալվող քննարկումներից, որոնք «մասնատիր, որ տիրես» առաքելությունը պիտի կատարեն:

 – Բանակի ներսում թալանչիներ, խանգարողներ փնտրելու արտաքին միջամտությունը կարծես շարունակվում է, ի՞նչ վտանգներ է պարունակում այս գործընթացն իր մեջ:

– Բանակը յուրաքանչյուրիս մեջ է, յուրաքանչյուրս նրա մի մասնիկն ենք: Ազգ-բանակ գաղափարը զուտ հայեցակարգային մոտեցում չէ, դա մեր բնական վիճակն է: Երբ խոսում ենք հասարակության մեջ առկա արատավոր երևույթների մասին, ցավոք, դրանք որոշակի չափով ներթափանցում են նաև զինված ուժեր: Մեր խնդիրն այն է, որ տարբեր գործիքակազմերի ներգործությամբ նվազեցնենք վտանգավոր երևույթների ծավալը բանակի ներսում, որովհետև կոռուպցիան և նմանատիպ երևույթների առկայությունն առհասարակ չարիք են և խոցելի են դարձնում մեր անվտանգությունն արտաքին պաշտպանական միջավայրում:

– Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, գուցե քաղաքական նպատակներով, շրջանառության մեջ դրվեց այսպիսի կոշտ գնահատական՝ Արցախի ազատագրական շարժման ժամանակ երկարատև պատերազմը հաղթեց հայ ազգը, սակայն ցավալի կորուստներ ունեցավ բանակն ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում: Ինչպիսի՞ն է գեներալի գնահատականն այդ հարցում:

– Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ անգամներ է փորձ արվել օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ընդհուպ՝ միտումնավոր շրջանառության մեջ են դրվել այնպիսի վտանգավոր թեզեր, որոնք, թերևս, աշխատեցին միայն այդ օրերին, երբ մարդկանց ուշադրությունը միայն մեկ ուղղությամբ էր կենտրոնացված, որոշակի իմաստով կար նաև ինֆորմացիոն սով: Նկատեցինք, թե ինչպես կրքերն ավելի բորբոքելու համար որոշ ոչ կոմպետենտների կողմից նորից դաշտ նետվեցին դավաճանական թեզեր` «ղարաբաղցիները թուրք են, իսկ արցախցիները՝ հայ», «ինչու են մեր երեխաները ծառայում Արցախում», «2016 թ. ապրիլին ընդամենը մեկ արցախցի է զոհվել» և այլ աբսուրդի հասնող մտքի մոտեցումներ:

Ի վերջո, ապրիլյան պատերազմը վերլուծելով՝ պետք է հաշվի առնել, թե ինչ խնդիր էր դրել Ադրբեջանն իր զորքի առաջ, ի՞նչ գնով և ի՞նչ խնդիր լուծեց, ի վերջո: Ադրբեջանի գլխավոր խնդիրն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծումն է եղել, ինչը միանշանակորեն տապալվեց: Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները սպանվածների ու վիրավորների բարձր թվի արդյունքում անմարտունակ դարձան, դրանց մեջ զգալի թիվ էին կազմում, ի դեպ, էլիտար ստորաբաժանումները: Զոհերի թիվը՝ տարբեր տեղեկությունների վերլուծություններով, անցնում է 1000-ը, վիրավորների թիվը 2500-ից ավելի է:

Ցավոք, պատերազմի ամենամեծ չարիքը դա զոհերն են, որից զերծ չմնաց նաև հայկական զինուժը: Ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում ունեցանք 75 զոհ, որոնց ընտանիքների ու հարազատների առջև գլուխ եմ խոնարհում: Ես կարծում եմ, որ մեր զինվորը, սպան ապրիլյան պատերազմում իր խնդիրը լուծեց:

Սյուզի ԲԱԴՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30