Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի ուղերձն արձանագրում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առնվազն մի շոշափելի մասում աջակցություն չունենալու հանգամանքը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 03,2019 12:12

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ուղերձ հղելով Արցախի անկախության տարեդարձի առիթով, փաստացի այդ առիթն օգտագործել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչով դիմելու համար:

Նրա ուղերձն իսկ արձանագրում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առնվազն մի շոշափելի մասում աջակցություն չունենալու հանգամանքը: Ընդ որում՝ խոսքը թերևս առնչվում է առնվազն շոշափելի մի մասի, հակառակ դեպքում երկրորդ նախագահը չէր զգա ուղերձում այդ հանգամանքին անդրադառնալու և կոչի անհրաժեշտություն, ավելորդ ուշադրություն բևեռելով դրա վրա: Այստեղ ամբողջ հարցն այն է, որ հատկապես ի՞նչ տողատակով է արտահայտվում երկրորդ նախագահի մտահոգությունը: Այսինքն՝ նրա համար խնդիրն այն է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պայմանավորվե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, որը ունեցավ օգոստոսի 5-ի ելույթը հենց այդ ղեկավարության ներկայությամբ, թե՞ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է նաև այլ խնդիր, գուցե Փաշինյանի հետ պայմանավորվելուն զուգահեռ:

Խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է այդ ղեկավարության՝ ավելի շատ Սերժ Սարգսյանի քաղաքական մարտավարության ու ռազմավարության ենթակայությունը, քան իր: Ու, թեև Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ աջակցում է Ռոբերտ Քոչարյանին և ակնկալում արդարադատության հաղթանակ, այդուհանդերձ, աջակցությունն իսկ նշանակում է, որ կան, այդուհանդերձ, սկզբունքային տարբեր մոտեցումներ:

Բանն այնէ, որՌոբերտ Քոչարյանն իր քաղաքական ծրագրերի և հավակնությունների տրամաբանության մեջ՝ համենայնդեպս, որը շարադրել է առայժմ իր տարբեր հարցազրույցների, ելույթների, նաև համախոհների տարբեր տեքստերի միջոցով, իր քաղաքական ճանապարհը կամ ծրագիրը դիտարկում է ընդդիմության տիրույթում գերակա: Երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահի կարգավիճակում հայտարարում է իր և կուսակցության աջակցության մասին, որ պատրաստակամ են ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանին, դրանով վկայում է, որ քաղաքական-ծրագրային առումով այդուհանդերձ ունեն տարբեր ճանապարհներ և նպատակներ, տարբեր առաքելություններ:

Իսկ Սերժ Սարգսյանի աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի որպես պաշտպանական ռեսուրս: Առավել ևս, որ կա քաղաքական ծրագրային գծերի կամ ճանապարհների տարբերություն և բարդ է ասել, թե Սերժ Սարգսյանը հատկապես ինչի՞ համար է որոշել իր աջակցությունը հայտնել երկրորդ նախագահին, դա իր քաղաքական ծրագրի ո՞ր դրվագի համար է այսպես ասած՝ հաշվարկել:

Իսկ ով ով, սակայն Ռոբերտ Քոչարյանը, թերևս, ամենից լավատեղյակ է Սարգսյանի հաշվարկային այդ կարողությանը, որովհետև նախորդ տասնամյակում բավականին հաճախ է բախվել դրա հարուցած խնդիրներին, երբ իր հերթին ձգտում էր լուրջ խնդիրներ առաջացնել Սերժ Սարգսյանի նախագահության համար:

Ահա այս իրավիճակը, թերևս, ուրվագծում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Ռոբերտ Քոչարյանի «ուղերձային խոսակցության» նուրբ տողատակեր, հատկապես, երբ այդ «խոսակցությունը» համեմատում ենք նույն ռազմաքաղաքական ղեկավարությանը հղված Սերժ Սարգսյանի շնորհավորական «ուղերձ-խոսակցության»՝ արմատապես տարբերվող թե՛ բովանդակության, թե՛ տոնայնության հետ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Երբ պիտի այս երկուսը՝ խարդավանքների ու անբարոյականության պարագլուխները, անհայտանան Հայաստանից, որ քաղաքական դաշտը վերջապես մաքրվի։ Այն, որ սրանց մեջքին Ռուսաստանն է կանգնած, դրանում այլևս ոչ մի կասկած չկա։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30