Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ իշխանությունները փառաբանում են մեկին, որը Հայաստանում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 03,2019 12:00

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչած շնորհավորանքներին, ապա զուտ մարդկայնորեն դա, իհարկե, հասկանալի է. ԼՂՀ գործող պաշտոնյաներից շատերը նրա հետ ճանապարհ են անցել եւ նրան համարում են իրենց ընկերը։ Եվ շատ նորմալ կընկալվեր, եթե ընկերները ծննդյան օրվա առթիվ շնորհավորեին նրան՝ մաղթելով, ասենք, քաջառողջություն, երկար տարիների կյանք, շուտափույթ ազատ արձակում եւ այլն։ Բայց երբ շնորհավորական ուղերձները հեղեղված են, ասենք, «դժվար է գերագնահատել Ձեր ավանդը…» կամ «Ձեր անուրանալի ներդրումը պետականության կայացման գործում» ճոռոմ արտահայտություններով, սա արդեն լուրջ հարցեր է առաջացնում։ Որովհետեւ ստացվում է, որ ԼՂՀ իշխանությունները փառաբանում են մեկին, որը Հայաստանում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, այդ գործով կալանավորված է, եւ որը Հայաստանի (վստահաբար՝ նաեւ Արցախի) ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից ընկալվում է որպես պետականությանն ահռելի վնասներ հասցրած հանցագործ, որի տեղը բանտում է։ Ընդ որում, այդ ընկալումն այդպես էլ մնալու է՝ անկախ քրեական գործի ապագայից։

Իսկ սա իր հերթին նշանակում է, որ այդ շնորհավորական ուղերձներով ԼՂՀ իշխանությունները ոչ միայն անուղղակիորեն իրենց անվստահությունն են հայտնում Հայաստանի դատաիրավական համակարգին, այլեւ արհամարհում են Հայաստանում իշխող հանրային կարծիքը։ Սա իսկապես մտահոգիչ է, որովհետեւ երբ ԼՂՀ գործող իշխանությունները դիֆերամբներ են ձոնում Ռոբերտ Քոչարյանին, դրա արդյունքում փոխվում է հասարակության վերաբերմունքը ոչ թե Քոչարյանի, այլ ԼՂՀ իշխանությունների նկատմամբ։ Իսկ դա շատ վտանգավոր է հատկապես հիմա, երբ մեզ Հայաստան-Արցախ միասնությունը պետք է առավել, քան երբեւէ:

Իսկ ջրերը պղտորելու եւ պղտոր ջրում ձուկ որսալու ցանկություն ունեցողներ միշտ էլ կգտնվեն։ Պարզապես պետական այրերը պարտավոր են հասկանալ դա եւ նման բան թույլ չտալ։ Հատկապես նրանք, ովքեր անցած ճանապարհ ունեն եւ պիտի հասկացած լինեին միասնության ուժն ու դրա բացակայության հնարավոր հետեւանքները։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30