Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Ամիրյան. Այսօր, ցավոք, ամեն ուղի տանում է դեպի ռեստորան. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 03,2019 11:55

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը հաղորդավար, պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանն է, որն արդեն մի քանի տարի է՝ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում։

– Արտավազդ, ինչո՞վ եք զբաղված ԱՄՆ-ում, ի՞նչ գործունեություն եք այդտեղ ծավալում։ Մի փոքր պատմեք։

-Ի ուրախություն ինձ՝ ԱՄՆ-ում զբաղված եմ այն նույն գործունեությամբ, ինչ Հայաստանում։ Աշխատում եմ ARTN հեռուստաընկերությունում, վարում եմ առավոտյան ծրագիր, եւ մի նախագծի շրջանակում հանդես եմ գալիս որպես պրոդյուսեր։ Այս վերջինի ժամանակ հնչում են հայկական ժողովրդական եւ էստրադային հայտնի երգեր՝ կենդանի նվագակցությամբ եւ կատարումներով։ Իսկ կատարողները ԱՄՆ-ում բնակվող հայ արտիստներն են եւ այն աստղերը, որոնք պարբերաբար այցելում են Նահանգներ։ Այստեղ վարում եւ կազմակերպում եմ նաեւ կորպորատիվներ։ Այս ամենի հետ մեկտեղ ունենք ընտանեկան բիզնես՝ արտադրում ենք փախլավա։

– Հետեւո՞ւմ եք հայկական շոու-բիզնեսի ընթացքին, դեպի ո՞ւր է այն գնում։

– Այնքան խառն է ամեն բան… Ժամանակին, երբ որեւէ նախագիծ էինք կյանքի կոչում, հստակ գիտեինք՝ ուր ենք գնում, թիրախային որ լսարանի համար ենք տվյալ պրոդուկտն արտադրում եւ այլն։ Այսօր, ցավոք, ամեն ուղի տանում է դեպի ռեստորան։ Երգիչները կատարում են կա՛մ պատվերով երգեր, կա՛մ երգեր, որոնք հետո պետք է կատարեն ռեստորանում։ Կուզեի, որ ամեն երգիչ կատարեր գոնե մի երգ, որը կդառնար մնայուն արժեք։

Իհարկե, հասկանում եմ, որ գումարը հարսանիքների, կնունք-ծնունդների ժամանակ է հնարավոր լինում աշխատել, բայց դրան զուգահեռ պետք է մտածել նաեւ արժեքավորի մասին։ Իհարկե, Հայաստանում ունենք որակյալ երգիչներ, պարզապես ժամանակ է պետք, որպեսզի նրանք ելնեն ջրի երես։ Ժամանակին կային ծրագրեր, որոնք բացահայտում էին տաղանդների։ Այսօր հայկական եթերը մեծ տեղ է տալիս հումորային ծրագրերին։ Ես կցանկանայի, որ երաժշտական մրցութային ծրագրերը նախկինի պես ակտուալ լինեին։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30