ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը:
Ամիրշադյան Անի Էդվարդի
Ծնվել է 1987թ. օգոստոսի 19, Երևան քաղաքում:
Կարդացեք նաև
Կրթություն
2008թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատը, մասնագիտացումը Կառավարում
2010թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը Կառավարում
2014թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան
Աշխատանքային փորձ
2009-2011թթ. աշխատել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում:
2011-2013թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր:
2013-2019թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն