Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ կլիներ, որ քրեական աշխարհի ներկայացուցիչների «մեծությունն» ընդգծող բոլոր արձաններն ու ցայտաղբյուրները հանվեին համայնքային գերեզմանոցներից ու հասարակական վայրերից. «Հրապարակ»

Սեպտեմբեր 03,2019 11:45

Հանցավոր պահվածքն ու քրեամտածողությունը՝ որպես կյանքի «արդար» ուղի, մեր հասարակության մեջ գոյաբանական փիլիսոփայություն էր դարձել, որը յուրացնելու համար մարդիկ պետք է ճանապարհ անցնեին։ Այսինքն՝ դատապարտյալի կարգավիճակով պետք է քրեակատարողական հիմնարկներում ապրած լինեին։ Այն, բացի կոռումպացված իրավապահների կերակրամաններն ու ավազակների գրպանները լցնելու ինդուստրիա լինելուց, նաեւ թունավորում էր մեր հասարակությունը։ Ռաբիսն սկիզբ է առել բանտից՝ որպես բանտային ֆոլկլոր։ «Գողական» լեզվամտածողությունը՝ օտարահունչ ու աղավաղված բառերի փոխառությամբ, ավելի շատ աղբ է կուտակել մեր խոսակցական լեզվի մեջ, քան Կարգին Հայկոյի քաղաքապետությունը՝ Երեւանի փողոցներում։

Այդ որոշումով մեր կառավարությունը երկրի հասարակության առողջացման հարցերում իր անելիքը դեռեւս չի սպառել։ Հայկական մշակույթի ծաղկեցնողը, երկրի պետականության գաղափարակիրը, ազգանորոգման գործի գիտակը Հայաստանի մտավորական խավն է, որը ՀՀ իշխանությունների կողմից սոցիալապես արհամարհված է եւ դատապարտված վերացման։ Այսօրվա մեր շուկայականացված հոգեբանությունն ու դրանում տեղ գտած քրեամտածողության գծերը, չլինելով պետականանպաստ, մեր ժողովրդի կենսունակությունն են թուլացնում ու մեր երկիրը կործանման տանում։ Ընթերցողներին կխնդրեինք համեմատել մեր երկրի ավազակաորջերում շրջանառվող գումարներն ու մեր ուսուցիչների աշխատավարձերի ֆոնդերը դպրոցներում, գողականների ջիպերն ու մեր ուսուցիչների կոշիկները, կազինոների դրամարկղերն ու մեր բուհերի դասախոսների պարտքերի ցուցակները։

90-ականներին երբ մանկատները, ծերանոցները, մանկական վիրաբուժական հիվանդանոցները, հեմոդիալիզի կենտրոնը եւ զինվորական հոսպիտալը ամսվա մեջ երկու ժամ միայն կարող էին հոսանք ունենալ, օրենքով գող Սվո Ռաֆի թաղման կապակցությամբ, նրա ապրած թաղամասում 40 օր էլեկտրամատակարարումը ոչ մի րոպե չդադարեց։ Այ քեզ ժողովուրդ ու պետություն… Բա մեր բանակի գեներալիտետի հովանու ներքո «չաստ նայողների» արածները… քանի՞ զինվոր խոշտանգվեց, հոգեպես խեղվեց, սպանվեց ու ինքնասպան եղավ մեր զինված ուժերում։

Շատ ճիշտ կլիներ, որ քրեական աշխարհի ներկայացուցիչների «մեծությունն» ընդգծող բոլոր արձաններն ու նրանց անուններով քանդակագրված բոլոր ցայտաղբյուրները հանվեին համայնքային գերեզմանոցներից ու հասարակական վայրերից։ Թող այդ երդվյալ հանցագործերը հանրության հիշողության մեջ չմնան։

Ճիշտ կլիներ, որ քրեական աշխարհի հետ կապեր ունեցող օրինապահ մարմինների ներկայացուցիչները պատժվեին իրենց հանցավոր արարքների համար ու վտարվեին աշխատանքից։ Ճիշտ է՝ նոր օրենքներն ինչպիսին էլ լինեն, հետադարձ ուժ չեն կարող ունենալ, բայց անաչառ քննության դեպքում, գործող օրենքների համաձայն, դա կարելի է անել։

Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Գրավիտոն» գիտական կենտրոն

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30