Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հնարավորինս նվազեցնել ԲԴԽ-ի դերը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 03,2019 11:34

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել։ Խոսքը հանրային քննարկման ներկայացրած «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում։ Դատավորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաեւ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ։

Ըստ դատավորների՝ այդ նոր հանձնաժողովի գործունեությամբ խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ դատական իշխանությունը դառնում է ԱԺ մեծամասնության կցորդ, քանի որ ե՛ւ այդ հանձնաժողովում, ե՛ւ ԲԴԽ-ում (որը պետք է զբաղվի դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելու հարցերով) առկա են ԱԺ-ի կողմից առաջադրված անձինք։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին դատավորների ներքին քննարկումների, մտավախության եւ հնչած կարծիքների մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, դատավորները ներքին քննարկման ժամանակ կարծիքներ են հնչեցրել. Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հնարավորինս նվազեցնել ԲԴԽ-ի դերը եւ հաստատել օրենսդիր իշխանության վերահսկողությունը դատական իշխանության նկատմամբ։ Նշված հանգամանքի մասին են վկայում այն օրենսդրական փոփոխությունները, որոնք առաջարկում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում, ինչպես նաեւ Դատական օրենսգրքում։

Ըստ նախագծերի՝ դատավորները պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր, ինչպես նաեւ գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Վերջինիս իրավունք է վերապահվում ՀՀ դատական օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների եւ դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել, որոնք ենթակա չեն հրապարակման։

Ընդ որում՝ հայտարարագրերի վերլուծության գործընթացում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իրավունք է վերապահվելու Հանձնաժողովին՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու եւ ստանալու հայտարարատու անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիք պարունակող։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30