Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը: Այդ ընթացքում ստեղծագործական խումբը ստացել է տասնյակ հայտեր Հայաստանից և արտերկրից: Լսումների արդյունքում ընտրվեցին 10 մասնակիցներ, որոնք կմրցեն «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում:
Եզրափակիչ անցած մասնակիցներն են `
Անիշոկ, Անի Աթայան, Անահիտ Առաքելյան, Վարդան Մարգարյան, Ռոբերտ Բագրատյան, Ռոզա Էլոյան, Էմիլի Հովհաննիսյան, Անժելա Ալբերտյան, Նարեկ Մարկոսյան և Կարինա Իգնատյան:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հաղթողը կորոշվի միջազգային ժյուրիի, երեխաների ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում 2019 թ.-ի սեպտեմբերի 15-ին։ Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն սեպտեմբերի 03-ից նախագծի յութուբյան էջում:
Հիշեցնենք, որ 17-րդ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա 2019թ.-ի նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանի Գլիվիցե քաղաքում: Այս անգամ մրցույթին կմասնակցի եվրոպական 19 երկիր, իսկ մրցույթը կանցկացվի «Share the Joy» խորագրի ներքո:
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժին