Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. Քաղաքապետարանը փորձում է լավ աշխատել, բայց փորձառության պակասն իրեն ցույց է տալիս. «Ժամանակ»

Սեպտեմբեր 03,2019 10:38

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծում է, որ  քաղաքապետարանը միանշանակ իրավական գործողություններ պետք է կիրառի «Սանիթեքի» նկատմամբ, որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ ընկերությունը դիմում է  բոյկոտի, սաբոտաժ է իրականացնում։ «Չեմ կարծում, որ այն վճարումները, որը կատարում է  քաղաքապետարանը, բավարար չէ թեկուզ եղածի չափով աշխատանք կատարելու համար։ Իսկ եթե դա չի արվում, ապա անպայման պետք է դրան տրվի իրավական հետևանք»,- ասաց Խաժակյանը։

Մեր դիտարկմանը՝ իրավական հետևանքը ենթադրո՞ւմ է «Սանիթեքի» հետ երկու պայմանագրերի խզում, Խաժակյանը նկատեց. «Ըստ էության այս պահին երկու պայմանագրերի հետ կապված էլ կա աղբահանության մասով զրոյական աշխատանք։ Իհարկե, դեռևս սանիտարական մաքրումն իրականացնում է «Սանիթեքը», և ես վտանգ եմ տեսնում, որ կարող է սա էլ դադարեցնել։ Բայց անկախ դրանից՝ արդեն հասկանալի է, որ աղբահանության ամբողջ ծավալն իրականացվում է  առանց «Սանիթեքի»։ Սա բիզնես անբարեխղճության հետևանք է»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ վաղուց ակնհայտ էր, որ «Սանիթեք»-քաղաքապետարան հակամարտությունը հանգեցնելու էր սրան։

Անդրադառնալով ներկայումս աղբահանություն իրականացնող քաղաքային հիմնարկին՝ Խաժակյանը նշեց, որ ներկայում կատարվող աշխատանքը դեռևս հուշում է, որ տևական ժամանակ էլ մենք քաղաքում աղբահանության կոլապսի մեջ ենք լինելու։ Մեքենաները քիչ են, չեն բավականացնում ամբողջ քաղաքի մաքրությանը: «Այստեղ ևս քաղաքապետարանի մեղքը կա, քանի որ իրավիճակը կանխատեսելի էր, և «Սանիթեքի» հետ առճակատմանը գուգահեռ պետք էր մտածել այսօրվա մասին կամ էլ, եթե նման մտադրություն չկար, պետք չէր այս աստիճան լարել հարաբերությունները։ Ինչ վերաբերում է  ներկա աշխատանքներին, ապա իրենք փորձում են լավ աշխատել, բայց փորձառության պակասն իրեն ցույց է տալիս։ Ներկայումս իրենք աշխատում են բավարարին մոտ»,- եզրափակեց Խաժակյանը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝  «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30