Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հարցը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության համար լրացուցիչ կարևորություն է ստանում. Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 03,2019 07:24

Եվրոպական խորհրդարանում փաստացի ձևավորվել է ԵՄ-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությունը (The DSCA delegation), որը իրականացնելու է խորհրդարանական դիվանագիտությունը Հայաստանի և մեր հարևանների հետ: Վրաստանի դեպքում գործելու է Խորհրդարանական ասոցիացման հանձնաժողովը (Parliamentary Association Committee), Ադրբեջանի հետ՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (Parliamentary Cooperation Committee), իսկ Հայաստանի հետ՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (Parliamentary Partnership Committee), որը ես և իմ եվրոպացի գործընկեր-համանախագահ Սաջաթ Քարիմը հասցրեցինք միասին հիմնադրել՝ ի կատարումն Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի:

Եվրոպական Խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակությունը այս պահին բաղկացած է 35 եվրապատգամավորից՝ 18 հիմնական + 17 փոխարինող, և շատ բազմերանգ է:

8-ական պատգամավոր ներկայացնում են ԵԺԿ-ն և սոցիալիստներին, 4-ական՝ լիբերալներին, պահպանողականներին և աջակողմյաններին, 3 հոգի կանաչներից են, իսկ ձախերն ու ոչ-աֆիլիացվածները կունենան 2-ական տեղ:

Հետաքրքիր է նաև ազգային պատկերը. թվով 6 պատգամավոր Գերմանիայից են, 5-ը՝ Ռումինիայից, 4-ը՝ Լեհաստանից, 3-ական՝ Չեխիայից, Լիտվայից և Բուլղարիայից, 2-ական՝ Ավստրիայից, Իտալիայից, Լատվիայից, մեկական՝ Սլովակիայից, Էստոնիայից, Դանիայից, Ֆրանսիայից և Իսպանիայից: Ինչպես նկատեցիք, 35 հոգուց 22 Արևելյան Եվրոպայից են, 13՝ Արևմտյան:

Պատվիրակության ղեկավարը դեռևս հայտնի չէ, այն կընտրվի սեպտեմբերի 29-ին Բրյուսելում կայանալիք պատվիրակության անդրանիկ նիստին: Ղեկավարի անձի ընտրությունը լուծվելու է եվրոպական քաղաքական ուժերի միջև ղեկավար պորտֆելների վերջնական բաշխման արդյունքում:

Հաշվի առնելով ֆրանգմենտավորված խորհրդարանի պատկերը, այս հարցը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության համար լրացուցիչ կարևորություն է ստանում:

Հայաստանի պատվիրակությունից պահանջվելու է նախաձեռնողականության, հետևողականության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30