Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ղլեչյանը իրար հակասող տեսակետներ է ներկայացրել «Էլլիպս» եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունների  գործունեության մասին․ «Ա1 +»

Սեպտեմբեր 02,2019 23:16

«Էլլիպս ՋԻ էյ» եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունների համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը օգոստոսի 15-ից կալանավորված է։ Նա եւ ընկերությունների հաշվապահները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով։

Դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին հարուցված  քրեական գործի շրջանակում հիմնադիրների դեմ ցուցմունք է տվել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը։ Նա սկսել էր խոսել չարաշահումների մասին, երբ  2019 թ․ -ին, այսինքն՝ քրեական գործ հարուցելուց մի քանի ամիս անց իրեն ազատել էին աշխատանքից՝  ընկերության որոշ կանոնները խախտելու համար։

Պաշտոնավարման ընթացքում եւ դրանից հետո տված հարցազրույցներում Արամ Ղլեչյանը իրար հակասող տեսակետներ է ներկայացրել ընկերությունների  գործունեության եւ հիմնադիրների մասին։ Ընդ որում՝  այն ժամանակ, երբ կասկածանքի հիմքով արդեն քրեական գործ էր հարուցված։

Արամ Ղլեչյանը պաշտոնավարման ընթացքում տված իր հարցազրույցներում հերքել է, որ ընկերությունները չարաշահումներ են արել։

«Որպես հավատարմագրային կազմակերպիչ, «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը իրականացրել է իր գործառույթները, բնականաբար իրականացված ծախսերը պիտի հատուցվեին ՃՈ կողմից, ներկայացվել են այդ ծախսերը և ստացվել է համապատասխան փոխհատուցում։ Այսօր ինչ-ինչ ենթադրություններից ելնելով ոստիկանությունը, բնական է, թող ստուգեն համոզվեն, որ մենք իրավացի ենք, իրենք էին սխալվում, «Սեքյուրիթին» որևէ չարաշահում, որևէ խախտում թույլ չի տվել և չէր էլ կարող թույլ տալ»

Տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո էլ նա հակառակն է պնդել։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30