Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասից սառը զենք կրելու և պահելու կասկածանքով ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ երկու անչափահասի, որոնցից մեկի մոտ եղել է ինքնաշեն կռփազենք, մյուսի ձեռքին` փայտե մահակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ