Սեպտեմբերի 6-ին Եկատերինբուրգում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա ամբողջական կազմով՝ ութ մասնակցով: Աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է ութ քաշային կարգում:
Մարզիչներ Վահան Ադիլխանյանը եւ Կարեն Ղազարյանը հավաքականի կազմում ընտրել են. 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ՝ Էրիկ Պետրոսյան, 63 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Կորյուն Աստոյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 81 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 91 կգ՝ Հենրիկ Սարգսյան եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:
Թիմը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 5-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ