Օգոստոսի 29-ին, ժամը 22.40-ին, 66-ամյա մի վանաձորցի հաղորդում էր տվել, որ նույն օրը «Օպել» մեքենայով իր տուն են եկել երկու երիտասարդ, որոնց հետ բանավոր համաձայնության գալով՝ վաճառել է իր 22 գոճիները՝ հատը 18 հազար դրամով և երկու ժամից գումարը տալու պայմանով:
Սակայն նրանք մեքենայով տարել են գոճիները և անջատել իրենց հեռախոսը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է տանողներից մեկի ինքնությունը: Նա հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, հայտնել, որ գոճիները վաճառել է Արմավիրի մարզի Դարակերտ գյուղում՝ պայմանավորվածության գալով, որ գումարը վճարեն սեպտեմբերի 15-ին:
Նյութեր են նախպատրաստվում:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ