Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Սևանի ավազանում առաջին անգամ  ուսումնասիրվել է եզակի հուշարձան․ «Ա1+»

Սեպտեմբեր 02,2019 18:41

«Ա1+» – Սևանի ավազանում առաջին անգամ  ուսումնասիրվել է եզակի հուշարձան։

Պեղումների արդյունքում 2017 թվականին հայտնաբերված 3 մ հաստությամբ հուշարձանն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ տվյալ տարածքում գտնվող պատմական միջնաբերդը կառուցվել է աղյուսների վրա, ինչը եզակի երևույթ է, նշում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

«Ես կիսվել եմ գործընկերների հետ, և իրանք զարմացած էին, ասում էին, որ պետք է պեղումները շարունակել։ Գտնված խեցեղենը վերաբերվում է ՔԱ 8-6րդ դարին, և ունենք ուշուրարտական և հետուրարտական փուլ։ Պեղումները շարունակվելու են, և ավելի մեծ տարածքների պեղումների դեպքում մեծ արդյունքներ կլինեն։ Սա փաստում է, որ Օձաբերդը կարևոր հուշարձան է և բոլոր հնարավորություններն ունի տարածաշրջանի կարևոր կենտրոն դառնալու համար։ Մեզ շատ հետաքրքիր էր նաև Միջնաբերդի հյուսիսային մասում գտնվող թեքահարթակը։ Օձաբերդի պարիսպները միջնաբերդի տարածքով տարածվում էին, որը եզակի երևույթ էր, քանի որ թեքահարթակները բնորոշ են խեթական ճարատարապետությունը, և ըստ երևույթին՝ մենք գործ ունենք ֆենոմենի հետ»,- ասաց նա։

Միքայել Բադալյանը, անդրադառնալով «Էրեբունի» թանգարանում իրականացվող հայ- Ֆրանսիական արշավախմբի իրականացված աշխատանքներին, նշեց, որ խորհրդային ժամանակաշրջանում «Էրեբունի» թանգարանի ուսումնասիրության ժամանակ շատ հնագիտական կառույցներ անտեսվել են։ Իսկ հնագիտությունը, նրա խոսքով,  առաջ շարժվող գիտություն է, և կարիք կա կրկին ուսումնասիրության։

«Այս համագործակցությունը Ֆրանսիայի հետ մեզ համար շատ կարևոր էր։ Քանի որ խորհրդային ժամանակաշրջանում կատարված բազմաթիվ թվագրումներ ուղղակի 100 տոկոսով փոխվել են։ Նույն սյունազարդ դահլիճը, որը վերագրվում էր ուրարտական ժամանակաշրջանին, այժմ պարզ է, որ Երվանդունիների ժամանակաշրջանի դահլիճ է։ Մենք հիմա տաճարի դիմաց բացել ենք խճաքարերով գեղեցիկ հատակ, պատկերացրեք, եթե հնարավորություն ունենանք պահել և զբոսաշրջիկներին դա հասանելի դարձնել։ Հայ- ֆրանսիական արշավախմբի շնորհիվ մի ամբողջ ջրամատակարարման սիստեմ է պեղվել։ Մենք պետք է այն մանրամասն ուսումնասիրենք և կարողանանք ցույց տանք զբոսաշրջիկներին» ասաց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել