Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Խոսրով Հարությունյանը 1996-ին չէր ասում, որ Վազգեն Մանուկյանն է հաղթել. Միքայել Զոլյան

Սեպտեմբեր 02,2019 17:53

Եթե նպատակադրված աշխատանք լինի, բացահայտելը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ այդ խախտումներն այնպես չէ, որ շատ հեռու պատմական շրջանում են եղել: Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն`անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ փաստերի բացահայտման նպատակով ստեղծվելիք հանձնաժողովին:

Հիշեցնենք, հանրային քննարկման է դրվել դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը: Ռազմավարությունում, անցումային արդարադատության բաժնում ամրագրված է, որ նախատեսվում է ձեւավորել փաստահավաք հանձնաժողով, որը կանդրադառնա 1991-2018 թվականների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ փաստերին:

Իշխող ուժը ներկայացնող պատգամավորն ասում է`դեռ տարբերակները կքննարկվեն եւ կգտնվի լավագույն տարբերակը, որպեսզի այդ աշխատանքը չվերածվի հետապնդումների եւ պետության հիմքերը խարխլելու:

Դիտարկմանը`եթե ասենք, բոլոր փաստերը վեր հանվեցին ու ճշմարտությունը պարզ դարձավ, ինչպե՞ս պետք է արդարությունը վերականգնվի`նախկին բոլոր ընտրությունները եւ այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված մարմինների աշխատանքը, արդյոք չեղյալ պետք է հայտարարվի, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հենց այդ նպատակով էլ ստեղծվում է հանձնաժողովը. ելքերը պետք է գտնվեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, պատրաստի լուծումներ չկան:

Երեկ Խոսրով Հարությունյանն առաջարկել էր`քաղաքական արդարությունը երկրում վերականգնելու համար, իշխանությունը փոխանցել 1996 թվականի նախագահական ընտրություններում իրական հաղթողին`Վազգեն Մանուկյանին: Միքայել Զոլյանն ասում է`մեկը կարող է 1996-ի հաղթած թեկնածուին առաջարկել իշխանությունը փոխանցել, մյուսը`1998-ի, երրորդը`2013-ից, բայց լուծումը փաստահավաք խումբը պետք է առաջարկի:

Միքայել Զոլյանն էլ հիշեցնում է, որ 2003-ի ընտրություններից հետո ՍԴ-ն որոշում էր կայացրել վստահության հանրաքվե անցկացնել, որն այդպես էլ չանցկացվեց. «Պարոն Հարությունյանին, ես իհարկե, շատ հարգում եմ իր ավանդի համար, բայց որքան հիշում եմ, 1996 թվականին ինքը մյուս թիմում էր, եւ եթե համարում էր, որ Վազգեն Մանուկյանն է հաղթել, կարող էր այն ժամանակ այդ մասին խոսել»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30