Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախը շարունակելու է մնալ մեր համահայկական օրակարգերի առաջնահերթությունը, մեր համազգային նվիրումի ճակատը. ՀՅԴ ՀԳՄ

Սեպտեմբեր 02,2019 17:49

Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի շնորհավորական ուղերձը

Քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող հարձակումների և հրետակոծությունների ներքո Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։

Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերթական հանգրվանի  եզրափակումն էր և, միևնույն ժամանակ, որակապես ու բովանդակությամբ նոր փուլի սկիզբը։ Նստաշրջանն  ընդունեց  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝  այդպիսով ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ պետականության ծնունդը։

ԼՂՀ անկախության հռչակագիրը ոչ միայն եկավ հաստատելու, որ  ԼՂՀ հայ բնակչությունը չի հանդուրժում իր մարդկային և ազգային արժանապատվության նկատմամբ որևէ ոտնահարում, այլև իր քաղաքական իրավունքների տերն է և  ունի կամք ու վճռականություն՝ իրացնելու դրանք։ Առջևում Հայոց երկրորդ պետականության ձևավորման դժվար, բայց համոզված և աննահանջ քայլերն էին։

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն՝ մասնակիցների 99%-ի վճռական համոզումով, հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։  Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարությունը։

Արցախի Հանրապետությունն այսօր քսանութ տարեկան է․ համառ պետականաշինության,  նվիրումի, զոհաբերությունների, ձեռքբերումների, շարունակվող պայքարի ու կերտումի քսանութ տարիներ։

Անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի արժեքներ են: Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա. սա է մեր սրբազան սահմանները պահող հայ զինվորի համոզումն ու ուխտը, սա ամբողջ հայ ժողովրդի համոզումն է, մեզ՝ համայն հայությանը միացնող անքննելի գաղափարը։

Արցախը շարունակելու է մնալ մեր համահայկական օրակարգերի առաջնահերթությունը, մեր համազգային նվիրումի ճակատը՝ ամրագրելու նրա զարգացումն ու արդար դատը։

Շնորհավոր Արցախի և համայն հայության տոնը, հայկական երկրորդ պետականության անկախության տոնը։

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30