Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարից հետաքրքրվեց` աստված չանի, եթե մարդու մոտ առաջացել է նորագոյացություն, ի՞նչ պետք է անել։ Նախարարը պարզաբանեց` եթե նորագոյացությունը չարորակ է, և կարիք կա վիրահատության, ապա տասից ավելի հիվանդանոցներում կարող են անվճար ստանալ այդ բուժօգնությունը. «Եթե կարիք է լինում ճառագայթման՝ դա նույնպես։ Միայն քիմիաթերապիայի դեպքում է, որ դեռ պետությունը չի կարողանում ամբողջ բեռն իր վրա վերցնել»։
Փաշինյանը հետաքրքրվեց ` հետազոտությունների վրա տարածվո՞ւմ է պետպատվերը, ի պատասխան պարոն Թորոսյանն ասաց, որ մինչև դիագնոստիկան` ոչ։ Ըստ նախարարի. «Երկու տարում, ուռուցքաբանության բյուջեն եռապատկել ենք։ 2018 -ին 1,2 միլիարդ է եղել, 2020-ին կլինի 3, 4 միլիարդ»։
Արսեն Թորոսյանն ասաց, որ 52 դեպք էլ ավիացիայով է տեղափոխվել, որից դուրս երեք դեպք էլ` վճարովի։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2613953178636038/
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ