Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին մի քանի հարց ուղղեց:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ի պաշտպանություն ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ստորագրահավաքին, ցույցերին եւ ուսանողների պահանջներին:
– Այն, որ ուսանողները ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել, հասկանալի է, սակայն չեմ կարծում, որ որակյալ կրթություն ստանալու ուղին նման ակցիաների կազմակերպումն է:
– Aravot.am-ին տված հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանն ասել էր, թե իր համար անհասկանալի է, որ գիտխորհուրդը ձեր գլխավորությամբ իրեն զրկել է իբրեւ պրոֆեսոր լսարան մտնելու հնարավորությունից: Ի՞նչ կասեք այս առնությամբ:
Կարդացեք նաև
-Այդ որոշումը ինձ համար էլ էր անակնկալ, սակայն ցանկանում եմ նշել, որ Ռուբեն Հայրապետյանին դասեր առաջարկվել են, որոնցից ինքը հրաժարվել է:
– Ձեր կարծիքով ինչո՞ւ ձեր նշանակումը միանշանակ չընկալվեց եւ ձեզ անմիջապես կապեցին ՀԱԿ-ի եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարի հետ:
-Այս հարցին բազմիցս եմ անդրադարձել, ևս մեկ անգամ ընդգծում եմ՝ Զոյա Թադևոսյանը մայրս է, իսկ Գրիշա Թամրազյանը՝ իմ պայքարի տարիների ընկերը:
– Մտավախություն չունե՞ք, որ ձեր դիսերտացիայի հետ էլ նույնը տեղի կունենա, ինչ պատահեց Հայրապետյանի դիսերտացիայի հետ:
– Հակված եմ, որ այդ հարցին տրվի համակարգային լուծում:
– Ո՞րն է ելքը բուհը կամ բուհի որոշ հատվածին հանդարտեցնելու եւ բնականոն հուն վերադարձնելու առումով:
– Ուսումնական գործընթացը այսօր էլ բնականոն հունով ընթանում է:
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ